Հայտնաբերվել է Տու-154 ինքնաթիռի սեւ արկղերից մեկը

Օդանավի եւս երկու ինքնագրիչ գտնվում Է ինքնաթիռի պոչամասում: Դրանք դեռեւս չեն գտնվել
tu-154

Ջրասուզակները հայտնաբերել են ՌԴ պաշտպանության նախարարության` Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի սեւ արկղերից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում:

«Որոնողական աշխատանքների ընթացքում ինքնաթիռի խցիկի տակ հայտնաբերվել Է սեւ արկղերից մեկը: Առաջիկա ժամերին այն դուրս կբերվի ջրից»,- ասել Է աղբյուրը: Նրա խոսքով՝ արկղի վիճակը հայտնի չԷ:

Օդանավի եւս երկու ինքնագրիչ գտնվում Է ինքնաթիռի պոչամասում: Դրանք դեռեւս չեն գտնվել. նշել են ուժային կառույցներում:

Նաեւ արտակարգ ծառայություններում գործակալությանը հայտնել են, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների երեք մարմիններ: Գիշերը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են զոհվածների երեք մարմիններ եւ հայտնի են դարձել մեծ թվով մարմնամասեր,- ասել Է աղբյուրը:

Նախօրյակին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնը հայտնել Է, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում Է չորս հիմնական վարկած: Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը. հայտնել են ԱԴԾ-ում: Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայում չեն ստացվել,-հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չԷր փոխադրում:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:

*

*