ԱՄՆ-ում 29-ամյա երիտասարդը ինքնաթիռ է առեւանգել ու վթարի ենթարկվել

«Ես մի կոտրված տղա եմ... Ափսոս։ Հուսով եմ՝ սա չի փչացնի ձեր օրը»
inqnatir-sietl

ԱՄՆ-ում Horizon Air ավիաընկերության 29-ամյա մեխանիկ Ռիկը (ազգանունը չի նշվում) երեկ երեկոյան Սիեթլի օդանավակայանից առեւանգել է Alaska Airlines-ին պատկանող դատարկ ինքնաթիռը։

Նա թռել է 15 րոպե, ու չնայած դիսպետչերները փորձել են նրան հրահանգների միջոցով օգնել՝ վայրէջք կատարել, ինքնաթիռն ընկել է ու այրվել։

Ամբողջ թռիչքի ընթացքում ինքնաթիռն ուղեկցել են ԱՄՆ ՌՕ F-15 ինքնաթիռները, սակայն նրանք որեւէ կերպ չեն խանգարել վայրէջքին։

«Ես մի կոտրված տղա եմ… Ափսոս։ Հուսով եմ՝ սա չի փչացնի ձեր օրը»,-այսպես է առեւանգիչն ավարտել խոսակցությունը դիսպետչերների հետ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները