Բոլիվիայում ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

Նախնական տվյալներով՝ պատճառը ուժգին քամին է եղել։
bolivia-inqnatir

Բոլիվիայում ինքնաթիռ է վայր ընկել և պայթել: Պատահարի հետևանքով զոհվել են բոլոր 4 ուղևորները: Ինքնաթիռը թռիչք է կատարել Լոս Ռեյես քաղաքից, բայց կարճ ժամանակ անց անհետացել է ռադարների էկրաններից, այնուհետև հայտնաբերվել Սան Բորխա գյուղի մոտակայքում:

Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը եղել է ուժգին քամին:

 

*

*