Գերմանական բոլոր ինքնաթիռները դուրս են բերվել Ինջիրլիքից

Հորդանանի ավիաբազայում գերմանական ինքնաթիռները կտեղակայվեն մի քանի ամսից․․․
injirliq-baza

Tornado գերմանական 5 ինքնաթիռներից վերջինն արդեն լքել է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազան: Բոլոր ինքնաթիռները վերադարձել են Գերմանիա:

2 ամիս առաջ Բունդեսթագը որոշել էր դուրս բերել գերմանացի զինվորականներին Ինջիրլիքից, իսկ ինքնաթիռները տեղակայել Հորդանանում: Նման որոշման պատճառ էր դարձել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը, որն արգելել էր գերմանացի պատգամավորների մուտքն Ինջիրլիքի տարածք:

Հորդանանի ավիաբազայում գերմանական ինքնաթիռները կտեղակայվեն մի քանի ամսից, երբ այնտեղ ավարտվեն անհրաժեշտ շինարարական աշխատանքները: Սպասվում է, որ գերմանական հետախույզ-ինքնաթիռները կրկին կմասնակցեն Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ մղվող պայքարին այս տարվա հոկտեմբերից:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*