Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ Է զոհվել նավաբեկության հետեւանքով

Նավը հունիսի 17-ին շրջվել Է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ
indonezia

Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ է զոհվել, եւս մեկն անհայտ կորած է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նավը հունիսի 17-ին շրջվել է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ: Գործակալության տվյալներով՝ նավաբեկությունից փրկվել է  39 ուղեւոր: Ներկայում որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են, որին մասնակցում էչորս ջրասուզորդ:

*

*