Մահացել է IKEA-ի հիմնադիրը

Իր կոնցերնը նա հիմնադրել է 17 տարեկանում:
Ingvar-Kamprad

Հունվարի 28-ին՝ 91 տարեկան հասակում, մահացել է շվեդական IKEA ընկերության հիմնադիրը՝ Ինգվար Կամպրադը: Գործարարը մահացել է իր տանը: «Կամպրադին շատ կկարոտենք, նրա ընտանիքն ու ողջ աշխարհում IKEA-ի աշխատակիցները ջերմությամբ են հիշելու նրան»,- ասվում է Facebook-ում ընկերության հրապարակած հայտարարության մեջ:

Կամպրադը ծնվել է 1926 թվականին, իր կոնցեռնը հիմնադրել է 17 տարեկանում: IKEA-ն առցանց խանութների ցանց է:

*

*