Իժևսկում բնակելի շենքի փլուզման հետեւանքով երկու երեխա է մահացել (տեսանյութ)

Երկու մարդ համարվում է անհետ կորած։
ijevsk-shenq

Երեկ ուշ երեկոյան Իժևսկում (Ուդմուրտիա, ՌԴ) 9 հարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման հետեւանքով ամբողջովին ավերվել է 8 բնակարան։ Երկու երեխա մահացել է, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։

Նախնական տվյալներով փլուզման պատճառը կենցաղային գազի պայթյունն է։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

*

*