Աշխարհի ամենազանգվածային «Սառցե դույլի մարտահրավեր» ֆլեշմոբը՝ Սեուլում

Շուրջ 900 մարդ սառույցով ջուր է լցրել իր վրա
sarce-duyl-seul

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում սեպտեմբերի 15-ին անցկացվել է աշխարհում ամենազանգվածային Ice Bucket Challenge-ը՝ «Սառցե դույլի մարտահրավեր» ֆլեշմոբը: Շուրջ 900 մարդ սառույցով ջուր է լցրել իր վրա՝ այդ կերպ ուշադրություն հրավիրելով ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդության վրա:

Ֆլեշմոբի մասնակիցները հանրությանը կոչ են արել նաեւ գումար նվիրաբերել, որպեսզի Հարավային Կորեայում կառուցվի առաջին մասնագիտացված հիվանդանոցը, որտեղ կբուժվեն հենց ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդները:

Ի դեպ, 2014-ին նույնանուն ֆլեշմոբին միացել էին շատ հայեր, այդ թվում՝  մեր հեռուստաընկերության աշխատակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*