Հյուսթոնում հազարից ավելի ավիաչվերթներ են չեղարկվել վատ եղանակի պատճառով

Ալաբամայում արտակարգ դրություն է հայտարարվել
Houston-odanavakayan

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի երկու օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկված ավիաչվերթների թիվը գերազանցել Է հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդվում Է օդանավակայանների կայքում:

Չվերթների չեղարկումներն ու հետաձգումները վերաբերել են քաղաքի գլխավոր օդանավակայաններին՝ Ջորջ Բուշի անվան «Հյուսթոն Ինտերկոնտինենտալ» միջազգային օդանավակայանին եւ Ուիլյամ Պ. Հոբբիի անվան օդանավակայանին:

Ներկայում կարկուտով, ձյունով եւ անձրեւով ուղեկցվող փոթորիկը շարժվում Է դեպի արեւելք:

Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն Է հայտարարել եղանակի կտրուկ վատանալու պատճառով։

*

*