Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին հրավեր է ուղարկել

Գրավոր հրավերը Հարավային Կորեայի նախագահին փոխանցել է Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժուն:
hyusisiayin-haravayin-kkorea

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինին հրավիրել է այցելել Փհենյան: Գրավոր հրավերը Հարավային Կորեայի նախագահին փոխանցել է Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժուն: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի նստավայրում: Սա Հյուսիսային Կորեայի ղեկավարի ընտանիքի անդամի՝ պատմության մեջ առաջին այցն է Հարավային Կորեա:

Հիշեցնենք, որ պատվիրակությունը փետրվարի 9-ին ներկա էր գտնվել Ձմեռային Օլիմպիական 23-րդ խաղերի հանդիսավոր բացմանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները