Կիմ Չեն Ընը հրամայել է միջուկային զենքը բերել մարտական պատրաստության

Կիմ Չեն Ընը նշել է, որ թշնամիները սպառնում են իր երկրի գոյությանը:
hyusisain-korea-mijukain-zenq

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի միջուկային զենքը պետք է պատրաստ լինի՝ ցանկացած պահի օգտագործելու համար:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ, Կիմ Չեն Ընը նշել է, որ թշնամիները սպառնում են իր երկրի գոյությանը:

«Այս ծայրահեղ ժամանկներում, երբ ամերիկացիները պատերազմ են հրահրում այլ երկրներում, միակ միջոցը մեր ինքինշխանությունը եւ կյանքի իրավունքը պաշտպանելու համար մեր միջուկային հնարավորությունների ամրապնդումն է»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել էր Փհենյանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձեւ՝ ի պատասխան վերջինի իրականացրած միջուկային փորձարկմանն ու հրթիռների արձակմանը:

*

*