Փհենյանը բալիստիկ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Սեուլը պատրաստվում է խնդրել ՄԱԿ-ին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել Փհենյանի նկատմամբ:
hyusisain-korea-hrtir

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանը փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հրթիռներն արձակվել են երկրի հյուսիսային շրջանից եւ, անցնելով 500 կիլոմետր, ընկել երկրի արեւելյան ծովափի ջրերը:

Սեուլը պատրաստվում է խնդրել ՄԱԿ-ին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել Փհենյանի նկատմամբ: Մինչ այդ, Հյուսիսային Կորեան պատրաստվում է զրոյացնել բոլոր ծրագրերը Հարավային Կորեայի հետ տնտեսական համագործակցության շրջանակում:

Նախօրեին էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է ստեղծել կոմպակտ միջուկային մարտագլխիկներ՝ բալիստիկ հրթիռների համար:

*

*