Պատմական ձեռքսեղմում․ երկու Կորեաների ղեկավարները հանդիպել են սահմանին — Երկիր Մեդիա

Պատմական ձեռքսեղմում․ երկու Կորեաների ղեկավարները հանդիպել են սահմանին

Կիմ Չեն Ինը դարձել է հյուսիսկորեական առաջին ղեկավարը, որ այցելել է Հարավային Կորեա։
koreaner-xekavarner2

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ինը եւ Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինն այսօր առավոտյան հանդիպել են 2 երկրների սահմանին գտնվող Պհանմունջոն սահմանակետում եւ միմյանց ձեռք են սեղմել, որից հետո Կիմ Չեն Ինն անցել է սահմանն ու հայտնվել Հարավային Կորեայի տարածքում՝ դառնալով հյուսիսկորեական առաջին ղեկավարը, որ այցելել է Հարավային Կորեա։

Բանակցությունների հիմնական փուլը պետք է անցկացվի Խաղաղության պալատում։ Քննարկման հիմնական թեման կլինի Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունների բարելավումը, խաղաղության եւ միավորման հեռանկարները։

Պատմական հանդիպումն ու բանակցությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է մոտ 3000 լրագրող։

Մայիսի վերջին- հունիսի սկզբին նախատեսվում է Կիմ Չեն Ինի հանդիպումը նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հիշեցնենք, որ Կորեական կղզին բաժանվել է Հյուսիսային ու Հարավային մասերի 1945-ին՝ գտնվելով, համապատասխանաբար, ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի ազդեցության գոտիներում։ 1950 թվականին սկսվում է Կորեական պատերազմը, որն ավարտվում է 1953 թվականին։ Կորեաների միջեւ մինչ օրս խաղաղության պայմանագիր չի կնքված։

koreaner-xekavarner4

 

*

*