Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի կարգադրությամբ

Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:
hurgada

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած անձը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարգադրությամբ: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ հղում անելով Կահիրեի հատուկ ծառայություններում իր աղբյուրի վրա:

Նշվում է, որ հանցագործը համացանցի միջոցով կապ է հաստատել ԻՊ զինյալների հետ:

Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատել այս տեղեկությունը:

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի:

*

*