Հունաստանում զոհերի թիվը հասել է 74-ի

Մահացածներից շատերը չեն կարողացել լքել Մատի գյուղը, որը Աթենքից 40 կիլոմետր դեպի արեւելք է գտնվում։

Հունաստանի հարավ-արեւելքում վերջին տասնամյակներում գրանցված ամենախոշոր հրդեհների հետեւանքով մահացել են տասնյակ մարդիկ։ Վերջին տվյալներով պատահարը խլել է շուրջ 74 մարդու կյանք։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մահացածներից շատերը չեն կարողացել լքել Մատի գյուղը, որը Աթենքից 40 կիլոմետր դեպի արեւելք է գտնվում։ Նրանք մահացել են իրենց մեքենաներում եւ տներում՝ ծխահարվելուց։

Գործակալության տվյալներով՝ քամու ուժգնությունը հասնում է 100 կմ/ժ, կրակը շատ մեծ արագությամբ է տարածվում։

hunastan-hrdeh (1)

Կարմիր խաչի տեղեկություններով՝ Մատի գյուղի ամառանոցներից մեկի բակում գտնվել է 26 մարդու դի․ նրանց մարմինները մի քանի մետր հեռու են եղել ծովից։ Նրանք, ովքեր կարողացել էին հասնել ափին, պատմում են, որ բոցն այնպես էր մոտենում, ասես իրենց վրա կրականետ պահած լինեին։

Հիշեցնենք, որ Հունաստանում եռօրյա սուգ է, իսկ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկա շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։

*

*