Հունաստանը մեղադրում է Թուրքիային եւ պահանջում չխախտել միջազգային իրավունքի նորմերը

«Թուրքիան շարունակում Է սադրանքները»
hunastan-turqia2

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Թուրքիան խախտում Է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում Է իրականացնում ENI իտալական նավթընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ աշխատանքն սկսել այնտեղ:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել Է, որ Թուրքիան շարունակում Է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր Է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը:

Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական Է որակել Թուրքիայի գործողությունները:

«Թուրքիան շարունակում Է կասկածի տակ դնել միջազգային իրավունքը՝ կոպտորեն խախտելով Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքներն Արեւելյան Միջերկրականում: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագա անօրինական գործողություններից եւ կատարել միջազգային իրավունքի գծով իր պարտավորությունները»,-ասված Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

 

 

*

*