Հունաստանը սկսել է տարհանել հազարավոր միգրանտների

Տեղի իշխանությունները խոստացել են, որ ոստիկանները ուժ չեն կիրառի մարդկանց նկատմամբ
hunastan-migrantner

Հունաստանը վաղ առավոտից սկսել է տարհանել Մակեդոնիային սահմանակից Իդոմենի բնակավայրում գտնվող հազարավոր միգրանտներին: Տեղի իշխանությունները խոստացել են, որ ոստիկանները ուժ չեն կիրառի մարդկանց նկատմամբ: Իսկ տարհանման գործողությունն ակնկալվում է իրականցնել տասն օրվա ընթացքում:

Իդոմենիի ժամանակավոր ճամբարում շուրջ 8400 միգրանտ է բնակվում՝ հիմնականում Սիրիայից, Իրաքից, եւ Աֆղանստանից: Նրանք ցանկանում էին Հունաստանից ուղեւորվել Արեւմտյան Եվրոպա, սակայն երթուղին ընդհատվեց, երբ Մակեդոնիան փետրվարին փակեց Հունաստանի հետ սահմանը՝ միգրանտների հոսքը զսպելու համար: Դրանից հետո միգրանտները ժամանակավոր ճամբարներ հիմնեցին՝ պահանջելով բացել սահմանը:

*

*