Հունաստանն արտաքսել է ռուս 2 դիվանագետի

...ազգային անվտանգության դեմ ձեռնարկած անօրինական գործողությունների համար
hunastani-despanatun-moskva22 (1)
Հունաստանի դեսպանատունը Մոսկվայում

Հունական «Կատիմերինի» պարբերականը հուլիսի 11-ին հայտնել է, որ Աթենքը վտարում է ռուս երկու դիվանագետի, եւս 2-ի մուտքը երկիր արգելում է «ազգային անվտանգության դեմ ձեռնարկած անօրինական գործողությունների» համար։ Պարբերականը նշում է նաեւ, որ դա արվում է՝ ի պատասխան Հունաստանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության։

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ հունական կողմի քայլը համարժեք պատասխան կստանա։

*

*