Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց բարեփոխումների փաթեթին

Քվեարկությունն անցել է բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում:
hunastan

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության եւ բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին։ Ըստ այդ փաթեթի՝  կրճատվելու են ընտանեկան նպաստները։ Միջազգային ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում այս բարեփոխումների պայմանով Հունաստանին կտրամադրվի ֆինանսական հերթական օգնությունը։

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները Հունաստանին վարկաբաժնի հատկացմանը հավանություն կտան հունվարի 22-ի հանդիպմանը: Դրանից հետո Հունաստանը 86 մլրդ եվրո ընդհանուր ծավալով գործող ծրագիրն ավարտելու համար մինչեւ տարեվերջ պետք է եւս մեկ ստուգում անցնի:

Հունվարի 15-ին խորհրդարանում քվեարկությունն անցել է Աթենքում եւ Հունաստանի այլ քաղաքներում խիստ խնայողության նոր միջոցների դեմ բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում: Հունաստանն արդեն 8 տարի ԵՄ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությունն է ստանում խորը ճգնաժամի հաղթահարման համար:

*

*