Հունաստանում համընդհանուր գործադուլ է

Աշխատանքի դուրս չեն եկել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները:
hunastan-gorcadul

Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիությունը գործադուլ է անցկացնում՝ բողոքելով աշխատանքային օրենսդրության նախատեսվող փոփոխությունների դեմ։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Աշխատանքի դուրս չեն եկել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները:

Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում Է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ լաստանավերի երթեւեկությունը, որոնք կապում են Հունաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն նշվում Է, որ գործադուլը ոչ մի կերպ չի ազդի օդանավակայանների աշխատանքի վրա:

*

*