Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանում

Գլխավոր հարվածին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
hunastan-erkrasharjk

Հունաստանի առափնյա շրջանում՝ Իոնական ծովում, 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով  բազմաթիվ շենքեր են վնասվել Զակինտոս կղզում․մարդիկ չեն տուժել:

Գլխավոր հարվածին հաջորդել են տասնյակ հետցնցումներ: Մասամբ փլուզվել է հունական Ստրոֆադիա կղզում գտնվող 13-րդ դարի եկեղեցին։

Երկրաշարժը զգացվել է Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Բուլղարիայում, Իտալիայում, Մակեդոնիայում, Լիբիայում, Թուրքիայում եւ Մալթայում։

*

*