Հունաստանում ձյան առատ տեղումների հետեւանքով կան զոհեր

Ատիկայի շրջանի մեծ մասում դպրոցները փակվել են:
hunastan-dzyun

Նոր տարվա առաջին օրերից սկսած Հունաստանում, ու հատկապես՝ մայրաքաղաք Աթենքում, անձրեւի ու ձյան առատ տեղումներ են, նաեւ արտասովոր ցուրտ: Անբարենպաստ եղանակը 3 մարդու մահվան պատճառ է դարձել: Հունաստանում արգելափակվել են մի շարք ճանապարհներ:

Ատիկայի շրջանի մեծ մասում դպրոցները փակվել են: Երկրի հյուսիսային Ֆլորինա քաղաքում ամենացածր ջերմաստիճանն է գրանցվել՝ մինչեւ 19 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի:

Աթենքի քաղաքային իշխանությունը եղանակային վատ պայմաններից պատսպարվելու համար երկրորդ ապաստարանն է բացել, որտեղ մարդկանց սնունդ եւ ծածկոց են տրամադրում:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*