96 տարեկանում մահացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը

Բերնշտեյնը մահացել է նախօրեին՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:
robert-bernshtein

96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը։

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բերնշտեյնը մահացել է նախօրեին՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:

Ռոբերտ Բերնշտեյնը 1966-1990 թվականներին գլխավորել է Random House հրատարակչությունը։ 1970-ականներին զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, իսկ 1978-ին մի քանի իրավապաշտպան խմբեր է հիմնել, որոնք 1988-ին միավորվել են Human Rights Watch կազմակերպության ներքո:

*

*