Կանադայում ձերբակալվել Է Huawei Technologies-ի գլխավոր ֆինանսական տնօրենը

Վանկուվերում նրա ձերբակալումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով:
huawei-tnoren

Դեկտեմբերի 1-ին՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում, ձերբակալվել է Չինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որին սպառնում Է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով, տեղեկացնում է  The Globe and Mail-ը:

Մենը Huawei Technologies-ի վարչության փոխնախագահն Է եւ վերջինիս հիմնադիր Ռեն Չժենֆեյի դուստրը: Վանկուվերում նրա ձերբակալումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը կոչ է արել իր դաշնակից երկրներին՝ հրաժարվել Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերության սարքավորումներից. Վաշինգտոնն այդ ընկերությանը կասկածում Է լրտեսության մեջ։

*

*