Հնդկաստանը փորձարկել Է «Ագնի-5» հրթիռը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել

...որի հեռահարությունը ավելի քան 5 հազար կիլոմետր է
agni 5 (1)

Հնդկաստանի զինվորականները «Ագնի-5» բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել, որը կարող է միջուկային մարտագլխիկներ կրել: Այս մասին հայտնել է IANS գործակալությունը:

Փորձնական արձակումն իրականացվել է Օրիսա արեւելյան նահանգի ափերի մերձակա Աբդուլ-Կալամ կղզու զինափորձարանից եւ հաջող է անցել:

Զինվորական փորձագետները նշում են, որ «Ագնի-5»-ը, որի հեռահարությունը ավելի քան 5 հազար կիլոմետր է, անհրաժեշտության դեպքում կարող է այնպիսի թիրախներ խոցել Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդի՝ Չինաստանի տարածքում, ինչպիսիք են Պեկինը, Գուանչժոուն, Շանհայը եւ Հոնկոնգը:

*

*