ԱՄՆ-ը փորձարկել է 32 տարվա մեջ առաջին միջին հեռահարության հրթիռը

Այդ կարգի հրթիռների փորձարկումներն արգելված էին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրով

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցամաքային հենակետից արձակել է 500 կմ-ից ավելի հեռահարությամբ  առաջին հրթիռը 1987 թվականից ի վեր, տեղեկացնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Այդ կարգի հրթիռների փորձարկումներն արգելված էին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրով, որին մասնակցությունը երկու երկրները դադարեցրել են օգոստոսի 2-ին։

Ոչ միջուկային մարտագլխիկով հրթիռի փորձարկումն անցկացվել է Կալիֆորնիայի նահանգի Սան-Նիկոլաս կղզում օգոստոսի 18-ին։ Թռչելով ավելի քան 500 կմ՝ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը։

 

*

*