«Մի′ ծխիր, մե′ղք է»

Հռոմի պապն արգելել է ծխախոտ վաճառել Վատիկանում
vatikan-tsxaxot

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արգելել է ծխախոտի վաճառքը Վատիկանի տարածքում։ Այս մասին հայտնում է Վատիկանի մամլո ծառայությունը:

Ֆրանցիսկոս պապը որոշում է ընդունել, որ Վատիկանը կարգելի սիգարետի վաճառքն իր աշխատակիցներին՝ սկսած 2018 թվականից։ «Չնայած որ ծխախոտի վաճառքից Սուրբ աթոռը եկամուտ է ստանում, բայց այն չի կարող աջակցել սովորությանը, որն ակնհայտորեն վնաս է հասցնում մարդկանց առողջությանը»,- նշված է հաղորդագրությունում։

*

*