Հռոմի պապ․ Մենք հայտնվել ենք միջուկային պատերազմի սահմանագծին

Մեկ միջադեպն իսկ բավական Է, որ պատերազմը սկսվի:
franciskos-pap

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ լրջորեն երկյուղում Է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից: «Այո′, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական Է, որ պատերազմը սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող Է անվերահսկելի դառնալ»,-հունվարի 15-ին հայտարարել Է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում:

Հունվարի 15-ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել Է Սանտյագո՝ սկսելով իր 22-րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի եւ Պերու: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ:

*

*