Հռոմի պապը ծնկի է իջել պատերազմած կողմերի ղեկավարների առջեւ

Նա հորդորել է չվերսկսել քաղաքացիական պատերազմն ու պահպանել խաղաղությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել ու համբուրել Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմած ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի: «Որպես եղբայր՝ խնդրում եմ ձեզ խաղաղություն պահպանել»,- ասել է 82-ամյա Ֆրանցիսկոս պապը: Նրա հորդորն ավելի ազդեցիկ է դառնում՝ հաշվի առնելով հարեւան Սուդանի իրադարձությունները:

Նշենք, որ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրի ուժերը եւ Ռիեկ Մաչարի առաջնորդած ապստամբները բախվել էին 2013 թվականին: Քաղաքացիական պատերազմի հետեւանքով շուրջ 400 հազար մարդ էր զոհվել: Անցյալ տարի ղեկավարները խաղաղության պայմանագիր են ստորագրել՝ վերջ դնելով պատերազմին:

 

*

*