Հռոմի պապը մտահոգված է

Հռոմի պապը հարցազրույց է տվել La Repubblica-ին։
hromi-pap

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստություն է հայտնել, որ Համբուրգում ընթացող G20-ի գագաթաժողովում կարող են «պետությունների միջեւ վտանգավոր դաշինքներ ձեւավորվել», որոնք սպառնալիք կպարունակեն փախստականների ու բնակչության աղքատ խավի համար։ Այդ մասին նա նշել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

«Ինչպես գիտեք՝ այսօր աղքատ երկրների խնդիրը արտագաղթողներն են։ Կան երկրներ,  որտեղ աղքատների մեծ մասը ոչ թե միգրացիոն հոսքերի արդյունք են, այլ՝ սոցիալական վիճակի։ Մեկ այլ երկրում բնակչության մեջ աղքատների թիվը փոքր է, բայց նրանք վախենում են ներգաղթյալների ներխուժումից։ Այդ իսկ պատճառով է G20-ը ինձ մտահոգում»,-ասել է Հռոմի պապը։

Տեղեկացնենք։, որ ավելի վաղ նա կոչ էր արել գագաթաժողովի մասնակիցներին՝ մտածել աղքատների եւ փախստականների մասին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները