Հռոմի պապը շտապել է օգնել ձիուց վայր ընկած ոստիկանին (Տեսանյութ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Պերուում քառօրյա այցով գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ֆրանցիսկոս պապը կարգադրել է կանգնեցնել մեքենան այն բանից հետո, երբ այդտեղով անցնող ոստիկաններից մեկը ձիուց վայր է ընկել:

Մեքենայից դուրս գալով՝ Պապը մոտեցել է վայր ընկած կին ոստիկանին և մինչև շտապօգնության ժամանելը մնացել նրա կողքին: Ավելի ուշ հաղորդվել է, որ կինը չի տուժել միջադեպից:

*

*