Հռոմի պապը հորդորել Է պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել Է
hromi-pap

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել Է հնարավորություններ որոնել ավելի արդարացի եւ համերաշխ հասարակական համակարգեր ստեղծելու համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ եւ նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քահանայապետն առանձնահատուկ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ արդի գլոբալացված աշխարհում, որն առաջ Է շարժվում ամեն գնով շահույթ ստանալու ձգտմամբ, տեխնոլոգիայի նույնիսկ ամենավերջին նվաճումները հաճախ նպաստում են հասարակության հետագա մասնատմանն ու անհատապաշտությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*