Հռոմի պապը պատմական այց է կատարել ԱՄԷ

Այցի կապակցությամբ երկրում դպրոցները փակ կլինեն, որոշ փողոցներում էլ կդադարեցվի երթեւեկությունը:
hromi-pap-ame

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի: Պապը կմասնակցի միջդավանական համաժողովին:

Հռոմի պապը նպատակ ունի կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ամուր հարաբերություններ հաստատել մահմեդական աշխարհի հետ: Այցի կապակցությամբ երկրում դպրոցները փակ կլինեն, որոշ փողոցներում էլ կդադարեցվի երթեւեկությունը:

Հռոմի պապը բացօթյա պատարագ կմատուցի, որին ներկա կլինի մոտ 130 հազար մարդ: Ֆրանցիսկոսը Հռոմի առաջին պապն է, որն այցելում է Արաբական թերակղզի:

*

*