Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ եւ ապագա փեսացուին խորհուրդ է տվել աղոթել

Տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ է պսակադրում ընտրված զույգին
Hromi-pap-mrcanak

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել է բանտի հետ եւ աջակցություն է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա: Քահանայապետի եւ ապագա փեսացուի միջեւ խոսակցությունը կայացել է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, ուր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել է առաքելական այցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն է, եւ հանդես է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ է պսակադրում ընտրված զույգին:

*

*