Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքի բառերը

Նրա կարծիքով՝ իտալերեն թարգմանությունը ճշգրիտ չէ
hromi-pap-adrbejan

Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է փոխել քրիստոնեական աշխարհում ամենատարածված աղոթքի՝ «Հայր մեր»-ի իտալական թարգմանության բառերը: Այս մասին հայտնում է «italia-ru.com» կայքը:

Նրա կարծիքով՝ իտալերեն թարգմանությունը ճշգրիտ չէ. «Աղոթքում խոսվում է Աստծո մասին, որը մեզ տանում է դեպի գայթակղություն: Բայց Աստված ոչ մեկի չի տանում դեպի գայթակղություն, դա սատանայի ձեռքի գործն է»:

Հռոմի պապը հիշեցրել է, որ ֆրանսիացիներն աղոթքի իրենց թարգմանության մեջ բառերը փոխել են՝ դարձնելով «մի թույլ տուր զմեզ գնալ ի փորձություն»:

*

*