Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ տեխնոլոգիաները եւ գլոբալիզացիան մշակութային ավերածության են հանգեցնում

82-ամյա պապի խոսքով, հարցն այնքան լուրջ է, որքան կենդանիների եւ բույսերի տեսակների անհետացումը:
hromi-pap

Մինչ Ճապոնիա մեկնելը, Թայլանդ կատարած այցի վերջին օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ տեխնոլոգիաները եւ գլոբալիզացիան մշակութային ավերածության են հանգեցնում. երիտասարդների յուրահատկություններն ու մշակութային անհատականությունը վտանգված տեսակներ են դառնում:

82-ամյա պապի խոսքով, հարցն այնքան լուրջ է, որքան կենդանիների եւ բույսերի տեսակների անհետացումը: Ֆրանցիսկոս պապը հորդորել է երիտասարդներին հավատարիմ մնալ իրենց արմատներին եւ նախնիների թողած ավանդույթներին:

Նշենք, որ նախօրեին Հռոմի պապը Բանգկոկի ազգային մարզադաշտում պատարագ է մատուցել Թայլանդի կաթոլիկների համար, որոնք այդ երկրի բնակչության մեկ տոկոսն էլ չեն կազմում: Իսկ պատարագից հետո, թայլանդցիները Կաթոլիկ եկեղեցու հովվապետին են ներկայացրել իրենց ազգային պարերը:

 

*

*