Հրդեհ Սոչիի հանրակացարաններից մեկում. կան տուժածներ

Չի բացառվում շինությունը միտումնավոր հրկիզելու տարբերակը
hrdeh-shenq-rostov

Ռուսական Սոչի քաղաքի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 23 մարդ՝ այդ թվում նաև 2 երեխա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել է 15 տուժածի և մեկ զոհի մասին: Նշվել է, որ մահացածը 50-ն անց կին է, ով չի կարողացել փրկվել կաթվածահար վիճակում գտնվելու պատճառով:

Հայտնի է, որ կրակն արդեն մարվել է: Ենթադրվում է, որ հրդեհի բռնկման պատճառ կարող է լինել էլեկտրալարերում եղած կարճ միացումը: Չի բացառվում նաև շինությունը միտումնավոր հրկիզելու տարբերակը:

 

*

*