Պայթյուն Թուրքիայի գործարաններից մեկում. կան զոհեր

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:
turqia-drosh

Այսօր Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի Ալիագա շրջանում: Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ կան նաև տուժածներ՝ առնվազն երկու հոգի:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները շարունակվում են:

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել նավթային պահեստի վերանորոգման աշխատանքների ժամանակ, հաղորդում է NTV-ն:

 

 

*

*