Հրդեհ` Փարիզում. կան զոհեր

Տուժածների թվում են նաև հրշեջ ծառայության աշխատակիցները:
hrdeh-hrshej-rd2 (1)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հունիսի 22-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Նեմուր փողոցի վրա գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքի վայր է ժամանել 200 հրշեջ:

Փարիզի հրշեջ ծառայությունը տեղեկացնում է, որ 3 մարդ զոհվել է, 28-ը՝ տուժել: Տուժածների թվում են նաև հրշեջ ծառայության աշխատակիցները: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Հայտնի է, որ կրակը բռնկվել է 70-ական թվականների կառուցված շենքի աստիճանների վրա և տարածվել հարկերով: Կրակը տարածվել է նաև շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանով:

Կրակը մեկուսացնելու համար հրշեջներից պահանջվել է 4 ժամ:

*

*