Հրդեհ՝ Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում (տեսանյութ)

Հաղորդվում է, որ կան տուժածներ:

Մոսկվայի մանկական առեւտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Փրկարարները տարհանել են «Պերսեյ՝ երեխաների համար» առեւտրի կենտրոնի այցելուներին: Հաղորդվում է, որ կան տուժածներ:

Հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում գտնվող մանկական խաղալիքների պահեստում։  Տարհանվել է գրեթե 300 մարդ։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհին զոհ էր գնացել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա։

 

 

*

*