Խոշոր հրդեհ՝ Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում․ կա զոհ

Մերձմոսկովյան Միտիշչի վարչական շրջանում՝ ՏԷՑ-27 էլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:

Մերձմոսկովյան Միտիշչի վարչական շրջանում՝ ՏԷՑ-27 էլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: 1 մարդ մահացել է, տուժել է 13 մարդ:

Հրդեհն ընդգրկել է մոտ 1000 քառակուսի մետր տարածք: Կրակի բարձրությունը հասել է 50 մետրի: Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ, հրդեհվել է էլեկտրակայանի բարձր ճնշման գազի խողովակը: Բնական գազով աշխատող Միտիշչիի էլեկտրակայանը շահագործվում է մոտ 27 տարի։

*

*