Հրդեհ Մալազիայի դպրոցներից մեկում. կան զոհեր

Աշակերտները, նկատելով կրակը, չեն կարողացել դուրս գալ դպրոցից...
malasia-hrdeh

Առնվազն 24  մարդ է զոհվել զոհվել Մալազիայիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում կրոնական դպրոցում հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի առավոտյան: Աշակերտները, նկատելով կրակը, չեն կարողացել դուրս գալ դպրոցից, քանի որ պատուհաններին ամրացված են եղել երկաթե ճաղավանդակներ:

Զոհերը 13-17 տարեկան տղաներ են եւ դպրոցի 2 աշխատակից:

Ոստիկանությունը քննություն է անցկացնում՝ պարզելու հրդեհի պատճառները:

*

*