Հրդեհ Հարավային Կորեայի ֆիթնես-կենտրոններից մեկում. 20 մարդ զոհվել է

Հրդեհն սկսվել է ութ հարկանի շենքի ավտոտնակում
hrdeh-korea

Հարավային Կորեայի Չեչխոն քաղաքի ֆիթնես-կենտրոնի սաունայում հրդեհի զոհերի թիվը հասել է 20-ի, ևս 24 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել:

Հրդեհն սկսվել է Չեչխոնի կենտրոնում գտնվող ութ հարկանի շենքի ավտոտնակում (Սեուլից 170 կմ հեռավորության վրա), որտեղ կրակ է բռնկվել ավտոմեքենայի այրվելու հետևանքով:

Հրդեհի զոհերը ավտոտնակի երկրորդ հարկում գտնվող ֆիթնես-կենտրոնի սաունայի այցելուներ են:

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ մեքենա և 50 մարդ:

*

*