Հունական Լեսբոս կղզում բռնկված հրդեհի հետեւանքով ավերվել են գաղթականների ժամանակավոր կացարանները

Մորիա կոչվող ճամբարից մինչեւ 4 հազար գաղթական է տարհանվել:
hrdeh

Հունական Լեսբոս կղզում գիշերն ուժգին հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով ավերվել են այնտեղ գտնվող գաղթականների ժամանակավոր կացարանները: Մորիա կոչվող ճամբարից մինչեւ 4 հազար գաղթական է տարհանվել: Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել:

Ոստիկանները ենթադրում են, որ տեղի բնակիչները կարող էին դիտմամբ առաջացնել հրդեհը: Հաղորդվում է, որ հրդեհի պատճառով Մորիա ճամբարի 30 տոկոսն ավերվել է: Գաղթականների մի մասն արդեն վերադառնում է ճամբար, սակայն շատերը ստիպված են լինելու գիշերել դրսում: ՄԱԿ-ի տվյալներով՝ Լեսբոսում ներկայում ապաստանում է շուրջ 5600 գաղթական, թեեւ կղզին, այսպես ասած, ի վիճակի է ընդունել ընդամենը 3600 մարդու:

*

*