Նոր Զելանդիայի երկու մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Ձերբակալվել են 3 տղամարդ եւ մեկ կին:
nor-zelandia

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում գտնվող 2 մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կա մոտ 40 զոհ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել:

Նոր Զելանդիայի վարչապետը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել:

Հաղորդվում է, որ հրաձգիը մտել է մզկիթներ ու անկանոն կրակ բացել: Նա նաեւ ցուցադրել է հարձակումը՝ ուղիղ եթեր մտնելով սոցցանցերում: Զելանդական ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետ կապ ունենալու մեղադրանքով 3 տղամարդ եւ մեկ կին ձերբակալվել են: Նրանցից մեկն Ավստրալիայի քաղաքացի է:

Քրայսթչըրչում, հարձակումից հետո, ժամանակավորապես փակվել են բոլոր մզկիթներն ու դպրոցները:

 

*

*