Հրաձգություն՝ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում․ կա առնվազն 17 զոհ

19-ամյա անչափահասը ձերբակալված է
amn-police (1)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի Stoneman Douglas High School դպրոցում ժամեր առաջ հրաձգություն է տեղի ունեցել։ Առնվազն 17 մարդ սպանվել է, կան նաեւ վիրավորներ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի շերիֆի թվիթերյան գրառմանը։

Նախնական տվյալներով՝ հարձակվողը 19-ամյա Նիկոլաս Կրուզն է, ով նախկինում սովորել է այդ դպրոցում։ Նա ձերբակալված է։

Հարձակվողը նախ գործի է դրել հակահրդեհային ազդանշանային համակարգը, ապա սկսել է գնդակահարել տագնապահար վազվզող մարդկանց։

Սպանվածների մեջ կան նաեւ աշակերտներ։

*

*