Հորդանանում ագարակներից մեկում հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդվում է, բոլոր զոհերը Պակիստանի քաղաքացիներ են
hordanan,-ferma

Հորդանանում ագարակներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել, որոնցից 8-ը՝ երեխա: Եվս 3 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է BBC-ին, բոլոր զոհերը Պակիստանի քաղաքացիներ են: Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:

Հաղորդվում է նաև, որ այդ շրջանում բնակվում են աշխատանքային միգրանտներ:

*

*