Հոնկոնգի ցուցարարները դեռ արգելափակված են համալսարանում

«Ռոյթերս»-ը հայտնում է, որ վերջին 24 ժամում Հոնկոնգում մոտ 1000 ձերբակալված կա:
honkong

Մոտ հարյուր ցուցարար ոստիկանների կողմից շրջափակած են Հոնկոնգի Պոլիտեխնիկական համալսարանում։ Հոնկոնգի ղեկավար Քարի Լամն ասուլիսին ասել է, թե հորդորել է իրավապահներին մարդկայնորեն վերաբերվել ցուցարարներին, սակայն ոստիկանությունն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի, եթե վերջինները բռի կերպով պահեն իրենց:

Լամի խոսքով՝ համալսարանի այն մասնաշենքը, որտեղ ցուցարարներն են, վերածվել է «զենքի գործարանի»: Հոնկոնգի առաջնորդի տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 600 ցուցարար լքել է համալսարանի տարածքը:

«Ռոյթերս»-ը հայտնում է, որ վերջին 24 ժամում Հոնկոնգում մոտ 1000 ձերբակալված կա: Բացի դրանից, ցույցերի եւ համալսարանը լքելու փորձերի ժամանակ վնասվածքներ ստանալու հետեւանքով 235 մարդ երեքշաբթի դիմել է հիվանդանոց:

*

*