Հնդկաստանում ընտրությունների ժամանակ 12 մարդ է սպանվել — Երկիր Մեդիա

Հնդկաստանում ընտրությունների ժամանակ 12 մարդ է սպանվել

Բախումներ են տեղի ունեցել տարբեր քաղաքական կուսակցությունների կողմնակիցների միջեւ
hnkastan-police-ankargutyunner2

Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, որտեղ նախօրեին տեղական ինքնակառավարման մարմինների (փանչայատների) ընտրություն էր անցկացվել, տեղեկացնում է  Economic Times-ը։ Բախումներ են տեղի ունեցել տարբեր քաղաքական կուսակցությունների կողմնակիցների միջեւ, որոնք, որպես կանոն, պատկանում են տարբեր կաստայական եւ էթնիկական խմբերի։

«Մահվան եւ միջադեպերի թիվը ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի։ Մենք տեղեկություն ենք ստացել տարբեր շրջաններում 12 զոհերի մասին։ Սակայն, միայն վեց դեպքն է կապված քվեարկության հետ»,–հայտնել  է տեղի ոստիկանության  ներկայացուցիչը։

Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները ներխուժել են ընտրատարածքներ, վառել քվեատուփերն ու քվեաթերթիկները։

*

*