Հնդկաստանում ավելի քան 30 մարդ Է զոհվել՝ անձրեւների եւ ավազամրրիկների պատճառով

Տուժածներին տրամադրվելու Է 50 հազարական հնդկական ռուփի
Hndkastan zoher

Հնդկաստանում ավելի քան 30 մարդ Է զոհվել հորդառատ անձրեւների եւ ավազամրրիկների պատճառով: Այդ մասին հայտնել Է India Today թերթը: Զոհեր եղել են Հուջարաթի, Ռաջասթհանի, Մադհյա-Փրադեշի եւ Հիմաչալ-Փրադեշի նահանգներում:

«Մենք բոլոր տուժածների կողքին ենք»,-ասված Է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ի նրա Էջում:

Ավելի ուշ վարչապետի գրասենյակի Twitter-ում տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, որ բոլոր տուժածներին տրամադրվելու Է 50 հազարական հնդկական ռուփիի (720 ԱՄՆ-ի դոլար) չափով ֆինանսական օգնություն:

*

*